Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում շարունակվում է բրուցելոզով 15 հիվանդի բուժումը

Մարտ 17,2015 10:05

Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում շարունակվում է բրուցելոզով 15 հիվանդի բուժումը (ընդամենը հայտնաբերվել է 17 հիվանդ, որից 2-ը դուրս են գրվել): Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նրանց բուժումը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում, հիվանդներն ապահովվում են անհրաժեշտ դեղորայքով և ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը 2015 թվականի մարտի 5-ին է տեղեկատվություն  ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի 6 բնակիչ բրուցելոզ հիվանդությանը բնորոշ ախտանշաններով դիմել է բժշկական օգնության: Վերջիններիս ախտորոշումը հաստատվել է նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքում: Նույն օրը տեղում իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դեպքերը կապված են մասնագիտական գործունեության հետ: Նոր հիվանդներ հայտնաբերելու նպատակով առողջապահության նախարարությունը մարտի 6-ից ընդլայնել է համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների շրջանակները, ինչի արդյունքում ևս 11–ի մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է բրուցելոզ հիվանդությունը:

Նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվում են հակահամաճարակային և կանխարգելիչ բոլոր միջոցառումները, մասնավորապես՝

–              շարունակվում են  անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները,

–              բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդների տնային օջախների նկատմամբ,

–              համագործակցված աշխատանքներ են իրականացվում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ,

–              իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

Աշխատանքները շարունակվում են։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031