Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են «Արաքս» հավերը

Մարտ 20,2015 12:56

Հարցազրույց Արաքս Թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Ցոլակ Մազմանյանի հետ (Իքս Գրուպ՝  հիմնադիր Խաչիկ Խաչատրյան)

Պարոն Մազմանյան այսօր լուրեր են շրջանառվում, որ Արաքս թռչնաֆաբրիկան չի գործում, քանի որ վաճառասրահներում դժվար է գտնել Արաքս թռչնաֆաբրիկայի թարմ հավ:

– Միանգամից նշեմ, որ սուտ է, Արաքս թռչնաֆաբրիկան գործում է: Ինչ վերաբերվում է թարմ հավի սակավությանը, ապա նշեմ, որ դա իրականում ժամանակավոր բնույթ է կրում: Արաքս թռչնաֆաբրիկան անցած տարի ստացավ Եվրասիական Միության երկրներում  թռչնամիս արտահանելու իրավունք՝ լիցենզիա: Մենք պայմանագրեր կնքեցինք խոշոր ընկերությունների հետ և սկսեցինք արտահանել թռչնամիս ռուսական շուկա: Մեր թռչնամսի որակը օգնեց, որպեսզի մեր արտադրանքը արագ սպառվի, բայց պիտի խոստովանեմ, որ մենք չէինք սպասում նման հաջողության և մեծ ծավալի սպառման: Հենց այդտեղ մեզ չբավականացրեց մեր արտադրանքը և հայկական շուկայում առաջացավ թարմ հավի մսի ժամանակավոր դեֆիցիտ:

–  Հիմք ընդունելով Ձեր ասածը՝ ենթադրում եմ, որ Եվրասիական Միությանը ՀՀ անդամակցելը օգուտ էր Ձեր ընկերությանը:

– Եվրասիական Միությանը անդամակցելը օգուտ է ոչ միայն Արաքս թռչնաֆաբրիկային, այլև ցանկացած որակյալ արտադրանք ունեցող ընկերության:

Անցած տարի երեք անգամ մեզ հյուրընկալեցին ստուգող հանձնաժողովներ, որոնց նպատակն էր ստուգել Արաքս թռչնաֆաբրիկայի արտադրանքի որակը: և հպարտությամբ պիտի նշեմ, որ հանձնաժողովը տպավորված էր մեր թռչնաֆաբրիկայով: Այժմ մենք լիցենզավորված ենք արտահանելու մաքսային միության երկներ, որի մասին տեղեկանալ կարող եք ՛՛Ռոսսելխոզնադզոր՛՛-ի պաշտոնական կայքից https://www.fsvps.ru/: Արաքս թռչնաֆաբրիկան առաջինն ու միակն է, ով իրավունք ունի արտահանելու թռչնամիս Եվրասիական Միության երկրներ, ինչպես նաև մենք արտահանում ենք հարևան Վրաստանի հանրապետություն:

– Բայց չեք կարծում, որ մեծ ծավալներ արտահանելու դեպքում Հայաստանի շուկայում հաճախ կառաջանան թռչնամսի դեֆիցիտներ:

– Հաշվի առնելով մեր արտադրանքի հանդեպ մեծացող պահանջարկը՝ մենք այս տարի կկրկնապատկենք մեր արտադրական ծավալը, իսկ մեր  հզորությունները թույլ են տալիս անգամ քառապատկել: Իսկ այս ամենը նոր մուտքեր են բյուջե, նոր աշխատատեղեր և վերջապես հպարտություն, որ հայրենական արտադրանքը հաջողությամբ մրցակցում է միջազգային շուկայում: Այդ հպարտությունը Արաքս Թռչնաֆաբրիկան հիմնելիս եղել է Իքս Գրուպ ընկերության հիմնադիր Խաչիկ Խաչատրյանի գաղափարական հենքը՝հիմնաքարը: Սա պարզապես խոսքեր չեն , քանի որ Խաչիկ Խաչատրյանը իսկապես մեծ ջանք է թափում միջազգային շուկայում Արաքս Թռչնաֆաբրիկայի հպարտ ներկայանալու համար:

– Իսկ երբ հայկական շուկայում հնարավոր կլինի Արաքս հավերը գնել:

– Սառեցված թռչնամիսը շուկայում առկա է, իսկ պաղեցվածի նոր խմբաքանակ կլինի մոտ մեկ ամսից:

– Ինչ խորհուրդ կտաք հայ սպառողներին թռչնամիս գնելիս

–   և թռչնամիս և հավկիթ գնելիս նախ խորհուրդ կտամ անծանոթ և անհայտ ծագման ապրանքներից խուսափել, գնել որակյալ արտադրանք: Անպայման լվանալ և հավկիթները և թռչնամիսը՝ նախքան եփելը և իհարկե ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետներին:

Աղբյուրը՝ khachikkhachatryan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031