Այսօր Բաքվում մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 17 տարեկանների առաջնությունը։ Հայաստանն այստեղ ներկայացված է բոլոր քաշային կարգերում։ Մեկնարկային օրը մրցագորգը տրամադրվելու է 48, 55, 65, 80, 110 կգ քաշային պատանի ըմբիշներին։ Երեկ կայացած վիճակահանությունը որոշել է մեր տղաների առաջին մրցակիցներին։
48 կգ քաշային կարգում Արարատ Ավետիսյանը 1/8 եզրափակչում կգոտեմարտի մեքսիկացի Հեկտոր Ռոդրիգեսի հետ։
55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանի մրցակիցը որակավորման փուլում ուկրաինացի Իլյա Վանժուլն է։
Վազգեն Մնացականյանը 65 կգ քաշային կարգում նույնպես պայքարը սկսելու է որակավորման փուլից։ Նրա մրցակիցը լինելու է Իրանի ներկայացուցիչ Արմին Ալի Մոհամմադը։
Կարդացեք նաև
80 կգ քաշային Վահե Հովեյանը կգոտեմարտի Լուկա Բագլիշվիլու հետ (Վրաստան)։ Սա մեր ըմբիշի առաջին գոտեմարտն է որակավորման փուլում։
Իսկ 110 կգ քաշային Խաչիկ Խաչատրյանը 1/8 եզրափակչում սպասում է Ռումինիայի եւ Լատվիայի ըմբիշների դիմակայության հաղթողին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































