Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանում հարաբերական անդորր է, ողջ ռազմագիծը վերահսկվում է». ԼՂՀ ՊՆ քարտուղար

Մարտ 20,2015 16:11

«Հարաբերական անդորր է: Համեմատած նախորդ օրերի հետ հանգիստ է: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը: Նրանք իրենց վերահսկողության տակ գտնվող շփման գծի երկայնքով պահպանում են կայունություն»,- քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս պահին ինչպիսի՞ իրավիճակ է, պատասխանեց ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Մեր հարցին՝ այսօր նոր միջադեպ եղե՞լ է, նա պատասխանեց. «Ինչի պիտի լինի՞»:

Մեր դիտարկմանը, որ կայքերում տեղեկություններ են տարածվել, որ այսօր ունենք եւս 3 զոհ եւ 5 վիրավոր, Սենոր Հասրաթյանը պատասխանեց. «Մամուլի տեղեկությունները չեմ մեկնաբանում: Կարող եմ ասել, որ առաջնային գծում վերջին օրերի համեմատ իսկապես իրականում հանգիստ է: Ողջ ռազմագիծը վերահսկվում է: Այսքանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031