Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Կա Արթուր Բաղդասարյան, չկա ՕԵԿ, չկա Արթուր Բաղդասարյան, ՕԵԿ-ը՝ եսի՞մ». ԲՀԿ պատգամավոր

Մարտ 23,2015 14:18

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի համոզմամբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը բառախաղ է արել, երբ հայտարարել է՝ «Կա Գագիկ Ծառուկյան, կա ԲՀԿ, չկա Գագիկ Ծառուկյան, չի կարող լինել ԲՀԿ»:

Ի պատասխան Արթուր Բաղդասարյանի՝ Լյովա Խաչատրյանը հակադարձեց. «Ռուսները նման մտքեր չաստուշկեքով են արտահայտում: Կա Արթուր Բաղդասարյան, չկա ՕԵԿ, չկա Արթուր Բաղդասարյան, ՕԵԿ-ը՝ եսիմ: Ամեն դեպքում, ինչքան էլ դավեն ընկնի, կաշին չորս էշի բեռ է»:

 

Դիտարկմանը, թե նախկին ԲՀԿ-ականները հիմա ՕԵԿ մտնելու դռներն են թակում, ասաց. «Այսօր առաջին քառօրյայի նիստերն են, որտեղ ավելի կհստակեցվի ԲՀԿ կազմը, չնայած որ արդեն հստակեցված է: Կարծում եմ` ցանկացած անձ որոշում ընդունելու իրավունք ունի: Համագումարից հետո ԲՀԿ-ականներից բոլորի որոշումներին հարգանքով եմ մոտենում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031