Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյան. «Հավանական է, տանեն ԱԱԾ»

Ապրիլ 07,2015 11:53

Կենտրոնի քննչականում գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքում. «Այսօր առավոտյան ժամը 6-ի կողմերը 10 ոստիկաններ դատավորի տված սանկցիայով եկել էին մեր տուն՝ խուզարկու, կասկածով, որ կոչ եմ արել անկարգության։ Հետևաբար` փնտրում էին զենք, զինամթերք, փաստաթղթեր եւ այլն։ Առգրավել են 3 համակարգիչ, կրիչներ, Հիմնադիրի թռուցիկներ եւ բուկլետներ, ԱԻՄ-ի բուկլետներ, խտասկավառակներ եւ այլ թղթեր։ Հիմա ես Կենտրոնի քննչականում եմ։ Ասում են, որ ձերբակալելու խոսք չկա, բայց չեմ հավատում, քանի որ արդեն մի քանի հոգի ձերբակալված են»։

Ավելի ուշ նոր գրառում է կատարել. «Հիմա  արդեն բերման ենթարկելու հրաման տրվեց եւ հավանական է՝ տանեն ԱԱԾ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930