Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը պարգևատրել է քաղաքացուն՝ զինված հանցագործներին հետապնդելու, վնասազերծելու համար

Ապրիլ 08,2015 19:00

Օրերս անդրադարձլ ենք մարտի 24-ին Բյուրեղավանում տեղի ունեցած դեպքին, երբ քաղաքացին նախ կանխել էր հանցագործության փորձը, ապա հետապնդել զինված հանցագործներին և նրանց հետ ընդհարման ժամանակ մարմնական վնասվածք ստացել:

Բյուրեղավանի բնակիչ  Արտյոմ Ավագյանի գործողությունները ոստիկաններին օգնեցին արագ բացահայտել հանցագործությունն ու հայտնաբերել կատարողներին:

Ապրիլի 8-ին Արտյոմ Ավագյանը հյուրընկալվել էր ոստիկանությունում:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն հայտնեց նրան՝ կյանքին վտանգ սպառնացող պայմաններում հանցագործությունը կանխելու, զինված հանցագործներին հետապնդելու և վնասազերծելու, ինչպես և ոստիկանությանն աջակցություն ցուցաբերելու համար, և պարգևատրեց շնորհակալագրով ու ոստիկանության զինանշանը կրող ժամացույցով:

Անմիջական ու ջերմ զրույցի ընթացքում ոստիկանության պետը կարևորեց քաղաքացիների և ոստիկանության համագործակցությունն ու բարձր  գնահատեց Արտյոմ Ավագյանի քաղաքացիական պահվածքը: Միևնույն ժամանակ, Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ բարդ իրավիճակներում անհրաժեշտ է առավելագույնս զգույշ ու շրջահայաց լինել, անմիջապես պետք է դիմել ոստիկաններին և ձեռնպահ մնալ ինքնագործունեությունից, ինչը կարող է վտանգել թե քաղաքացուն, թե այլոց կյանքն ու առողջությունը:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930