Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ երիտասարդները «Հոգևորը մեր մեջ» ծրագրի շրջանակներում

Ապրիլ 13,2015 11:15

Կարևորելով հայ երիտասարդի մեջ հոգևորը սերմանելու և պահպանելու գաղափարը`  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի,   Հայաստանի հանրապետական կուսակցության  Երիտասարդական կազմակերպության և  «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ  մի խումբ երիտասարդներ  այցելեցին   Մայր Տաճարի  «Ավանդատուն»   թանգարան, ինչպես նաև ` «Ռուբեն Սևակի» անվան պատկերասրահ:

Ծրագիրը կրում էր «Հոգևորը մեր մեջ»  խորագիրը:

Երիտասարդները ծանոթացան Հայ Առաքելական եկեղեցու պատմությանը,  մասնակցեցին կիրակնօրյա մատուցվող պատարագին և  աղոթք բարձրացրին առ Աստված:

Այցելության ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան այցելել նաև Գևորգյան Հոգևոր Ճեմարան և ծանոթանալ Ճեմարանում սովորողների առօրյային: Ձեռք բերվեց պայմանավորվածություն` հաջորդ այցի ընթացքում ճեմարանի սաների հետ մասնակցել դասընթացներից մի քանիսին:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930