Լրահոս
Օրվա լրահոսը

Ճնշումներ ու ապօրինություններ Արցախում

Ապրիլ 13,2015 14:35

«Արցախի իշխանությունները շարունակում են լուրջ ճնշումներ և ընտրախախտումներ իրականացնել: Վերջին օրերի ընթացքում ԼՂՀ հատուկ ծառայությունները ահաբեկում և սպառնում էին «Ազգային վերածնունդ» կուսակցության կենտրոնական շտաբի տարածքի տիրոջը: Այդ սպառնալիքների արդյունքում տերը խնդրում է մեզ մինչև առավոտ ազատել շտաբի տարածքը: ԼՂՀ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սպառնացել են, որ եթե մինչև վաղը մենք չազատենք շտաբի տարածքը, ապա տարածքի տերը և նրա ընտանիքը խնդիրներ կունենան:

Մենք համոզված ենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` որպես ԼՂՀ սահմանադրության երաշխավոր, և ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը տեղի ունեցող ապօրինությունների գլխավոր պատասխանատուներն են:
Կոչ ենք անում արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներին լուսաբանել այս օրերին ԼՂՀ իշխանությունների կողմից իրականացվող բոլոր հակասահմանադրական գործողությունները»:

Տիգրան Գրիգորյան

«Ազգային վերածնունդ» կուսակցության շտաբի պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930