Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները մտքափոխվել են հացադուլի հարցում. «Մեր կեղտոտ սպիտակեղենը հյուրերը չտեսնեն»

Ապրիլ 20,2015 15:10

Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքին ազատամարտիկները հայտարարել էին, որ այսօրվանից սկսում են հացադուլ անել 50 ազատամարտիկով, պահանջելու են ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն ասաց, որ միայն ինքն է հացադուլ անելու, ընդ որում՝ տարօրինակ ռեժիմով: Այսօր եւ վաղը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մուտքի մոտ է լինելու, հաջորդ երկու օրերի ընթացքում հացադուլը շարունակելու է տանը, հետո նորից դուրս գա հանրային հացադուլի:

Թե ինչու չի ուզում մնալ Ազատության հրապարակում՝ ազատամարտիկն այսպես բացատրեց. «Օպերայում օպերային ներկայացումներ են լինելու, որոնց կմասնակցեն նաեւ հյուրերը, պատվիրակները: Չեմ ուզում մեր կեղտոտ սպիտակեղենը ցույց տալ հյուրերին»:

Թե ինչու է ընտրել հենց ՄԻՊ-ի գրասենյակը, Խաչիկ Ավետիսյանն ասաց. «Որպեսզի մարդու իրավունքների պաշտպանին անընդհատ հիշեցնեմ, որ Հայաստանում նման պրոբլեմներ գոյություն ունեն, կան քաղբանտարկյալներ եւ պետք է այդ հարցով զբաղվել: Մենք որոշել էինք մինչեւ 22-ի գիշերը նստել, հետո մինչեւ ամսի 24-ը շարունակենք տանը, 25-ից նորից շարունակենք այնտեղ: Ես ասում եմ, համախմբվենք, ամբողջանանք: Ինձ համար եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը , եւ հասարակությունը, բոլորը մի հարթակի վրա են: Ես ոչ մեկին թշնամի չեմ տեսնում, բոլորը հայ են»:

Xachatur AvetisyanԽաչիկ Ավետիսյանը վստահեցրեց, որ ամսի 25-ից հացադուլ կանեն նաեւ այլ ազատամարտիկներ, ինքը մենակ չի լինելու: Հարցին՝ քանի՞ հոգի են՝ Խաչիկ Ավետիսյանը ոչ թիվն ասաց, ոչ էլ անունները. «Դա ոչ մի նշանակություն չունի, թե քանի հոգի են: Մեկ հոգի, թե հազար հոգի՝ կարեւորը մեր դրած նպատակն է: Մենք քաղաքական պահանջներ ենք ներկայացնում: Պահանջում ենք ազատություն քաղբանտարկյալներին»:

Լրագրողների դիտարկմանը, որ իշխանություններն ասում են՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ Խաչիկ Ավետիսյանը պատասխանեց. «Այո, իշխանություններն ասում են չկա, ես ասում եմ՝ կա: Ինձ հետ միասին բազմահազարանոց մարդիկ ասում են կա, այդ թվում՝ մի շարք արտասահմանյան կազմակերպություններ»:

Հարցին՝ եթե հացադուլը քաղաքական նպատակ չունի, ռեժիմի հեռացումը չե՞ք ուզում՝ Խաչիկ Ավետիսյանն այսպես մեկնաբանեց. «Համախմբվենք, ստեղծենք ժողովրդի վստահության կառավարություն, թող իրենց կողմից լինեն թեկնածուներ, ստեղծենք վստահության կառավարություն, որը որոշ ժամանակ կկառավարի երկիրը, ռեժիմին անցնցում կհեռացնի, նոր ընտրություններ կլինեն, նոր հոգեվիճակ կլինի, այդ դեպքում նոր կփոխենք Հայաստանը: Մինչեւ մենք հիմքը չամրացնեք, բուրգը փոխելն անիմաստ է»:

Խաչիկ Ավետիսյանն ասաց, որ բազմաթիվ քաղաքական ուժեր կան, որ սատարում են իրեն. «Հետեւեք Հայք ծրագրին: Հայք ծրագրի շուրջ որ քաղաքական ուժը համախմբվում է, նա մեզ հետ է»:

Ազատամարտիկը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին, որ ապրիլի 24-ին ոչինչ չձեռնարկեն, հետեւեն իր օրինակին. «Եղեռնի ժամանակ մենք ոչ միայն տվել ենք 1.5 մլն զոհ, կորցրել ենք մեր պատմական հայրենիքի մի հատվածը, այլ մեր ամբողջականությունն ենք կորցրել: Այսօր մեզ պետք է հայության ամբողջականությունը վերականգնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    Յարգելի է այս մարդը: Կը յուսամ որ ինքզինք շատ չի չարչարի կամավոր սովածությամբ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930