Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցություն՝ Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին

Ապրիլ 22,2015 16:14

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը վարչական շրջանների ղեկավարների հետ այցելել և խորհրդանշական աջակցություն է տրամադրել Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին:

«Ապրիլի 24-ին ընդառաջ մեր այցելություններն արդեն ավանդական են դարձել, սակայն տարվա ընթացքում ևս պարբերաբար այցելում  ու համապատասխան աջակցություն ենք ցուցաբերում: Ցավալի է միայն, որ տարեցտարի նվազում է Ցեղասպանությունը վերապրած քաղաքացիների թիվը. այսօր մայրաքաղաքում բնակվում է 9 վերապրած»,-նշել է քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներն իրենց շնորհակալությունն են փոխանցել Երևանի քաղաքապետին՝ մշտական ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930