Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերում կեղծիքներ չեն հայտնաբերվել. քրեական գործի վարույթը կարճվել է

Ապրիլ 23,2015 17:12

Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ «Նաիրիի բժշկական կենտրոնի» և «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համապատասխան բժշկական փաստաթղթերում կեղծիքներ չեն հայտնաբերվել, ուստիև՝ քրեական գործի վարույթը կարճվել է։

2015 թվականի մարտի 9-ին փաստաբան Ռ.Բալոյանից ստացվել էր դիմում առ այն, որ  2013 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում Վ.Պետրոսյանն իր «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Ա. Հակոբյանի վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում գտնվող վարորդն ու հինգ ուղևորը, ինչպես նաև  «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ.Պետրոսյանը տեղափոխվել էին «Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոններ: Վթարի հետևանքով երկու անձ՝ Էդգար և Էդվարդ Հակոբյանները, մահացել են:

Նույն դիմումում փաստաբանը հայտնել էր, որ Վ.Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ «Նաիրիի բժշկական կենտրոնի» կողմից տրված թիվ 113 արձանագրության և «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդության պատմագրի մեջ կատարվել են կեղծիքներ:

Նկատի ունենալով, որ դիմումում մատնանշված հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն էր առաջացել կատարել քննչական և դատավարական գործողություններ՝ Կոտայքի  մարզային քննչական վարչությունում մարտի 19-ին  հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Կատարված նախաքննությամբ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից Վ.Պետրոսյանի անվամբ կազմված հիվանդության պատմագրում և «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Վ.Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ զննման արձանագրություններում կեղծիքներ չեն հայտնաբերվել։

Հաշվի առնելով ձեռք բերված ապացույցները՝ 2015 թվականի ապրիլի 21-ին որոշում է կայացվել՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Օրենքով սահմանված կարգով կողմերը տեղեկացվել են որոշման մասին։

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930