Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մինասյան. «Թե ո՞վ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, ֆեդերացիան պետք է պատասխանի»

Ապրիլ 27,2015 19:22

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Ղազախստանի «Տոբոլի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշանակվել է Երեւանի «Փյունիկ» ՖԱ գործադիր տնօրեն: Այդ առիթով այսօր ակումբը մամուլի ասուլիս էր հրավիրել:

Նախ` ակումբի նախագահ Ռաֆիկ Հայրապետյանը շնորհավորեց Վարդան Մինասյանին նոր նշանակման առիթով եւ մաղթեց նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ, որից հետո Վարդան Մինասյանը զարմանք հայտնեց, որ իր այս նշանակումը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել:

Հարցին, թե ինչո՞ւ հեռացավ «Տոբոլից», նա պատասխանեց, որ հիմա դրա մասին չի ուզում խոսել եւ բացի դրանից, այսօր արդեն մեծ ծավալի հարցազրույց է տվել եւ չի ցանկանում կրկնվել: Նա հորդորեց, որ հարցեր տրվեն «Փյունիկ» ակումբի հետ կապված: Այդուհանդերձ, լրագրողներին ավելի շատ հետաքրքրեց, թե իրեն Հայաստանի ազգային հավաքականը վերստին գլխավորելու առաջարկ եղե՞լ է եւ կամ ո՞ւմ է տեսնում այդ պաշտոնում: «Թե ով կգլխավորի հավաքականը, ֆեդերացիան պետք է պատասխանի: Ես այս պահին ունեմ այս պաշտոնը եւ ամբողջությամբ կենտրոնանալու եմ սրա վրա», պատասխանեց պարոն Մինասյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930