Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. «Շախմատը Հայաստանում ամենուր է, այդ թվում նաեւ՝ Ազգային Ժողովում»

Ապրիլ 29,2015 20:57

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության նախաձեռնությամբ Հայաստանի շախմատի ակադեմիայում կազմակերպված էներգահամակարգի Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի մասնաճյուղերի միջեւ շախմատի մրցաշարին մասնակցում է նաեւ Հայաստանի ԱԺ թիմը:

1-AJtime

Տուրերի միջեւ փոքր դադարի ընթացքում ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով իմաստունների խաղի մասին՝ ասաց. «Շախմատը Հայաստանում ամենուր է՝ տներում, բակերում, այգիներում, դպրոցներում, հաստատություններում, այդ թվում՝ խորհրդարանում: ԱԺ-ում շախմատը սիրված է: Մենք այս թիմով (մասնակցում են նաեւ Արայիկ Հովհաննիսյանը, Կորյուն Նահապետյանը, Ալեքսան Պետրոսյանը եւ Լյովա Խաչատրյանը, իսկ մարզչի պարտականությունները կատարում է Տաճատ Վարդապետյանը) սիրում ենք ազատ ժամանակ միմյանց հետ շախմատ  խաղալ, մրցել, մասնակցել տարբեր մրցաշարերի»:

Հարցին, թե մրցաշարի առաջին օրն ինչպե՞ս են ընթանում գործերը, պատգամավորը պատասխանեց. «Լարված պայքար է ընթանում, բոլոր թիմերում էլ լավ խաղացողներ կան: Փորձում ենք խաղալ մեր ուժերի ամբողջ ծավալով: Տեսնենք, թե ինչ կստացվի: Անձամբ ես Վրաստանի դուստր ձեռնարկության հետ խաղում մրցակցիս նկատմամբ բացարձակ հաղթած դիրք ունեի, բայց չկարողացա իրացնել: Դեռ խաղեր ունենք ու հուսով եմ, որ կկարողանանք ետ բերել կորցրածը»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930