Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պողոսյանը վարչապետին՝ Աշոտյանի մասին. «Մենք իրար լավ համոզում ենք»

Ապրիլ 30,2015 12:16

Այսօր կառավարության նիստին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը  կրթության եւ գիտության նախարարությունից հետ պահանջեց Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը: Ժամանակին այդ տուն-թանգարանը պատկանել է մշակույթի նախարարությանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  դիմեց Հասմիկ Պողոսյանին՝ «Բա ո՞նց եղավ, որ Աշոտյանին համոզեցիք»: Հասմիկ Պողոսյանն էլ պատասխանեց՝ «Մենք միշտ իրար համոզում ենք, ստացվում է»:

Վարչապետը արձագանքեց՝ «Վտանգավոր է: Աշոտյան, որ համոզելու բան լինի՝ քեզ դիմե՞նք»:

Կրթության եւ գիտության նախարարն էլ ասաց՝ «Եթե լինի վարչապետի հանձնարարականը, միշտ պատրաստ եմ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930