Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզպետը հանդիպել է ԼՂՀ նախագահի, վարչապետի եւ պաշտպանության նախարարի  հետ

Մայիս 02,2015 10:29

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին կազմակերպվել է երկօրյա այցելություն ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին: Նրանց հետ Արցախ է մեկնել նաեւ մարզպետը:

Մայիսի 1-ին կայացել է Սարգիս Սահակյանի հանդիպումը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Վարչապետը տեղեկացել է Արագածոտնի մարզից ժամանած հյուրերի եւ զինծառայողների հանդիպման մանրամասների մասին, քննարկվել են համատեղ իրականացվելիք ծրագրեր:

Այնուհետեւ մարզպետ Սարգիս Սահակյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Մարզպետը նախագահի հետ զրուցել է ինչպես իրենց այցելության մասին, այնպես էլ ներկայացրել է Հադրութի շրջանի հետ Արագածոտնի մարզի համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը:
ԼՂՀ եւ Արագածոտնի ղեկավարները կարեւորել են զինծառայողների եւ նրանց հարազատների հանդիպման այս ձեւաչափը եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն դարձնել ավանդական, ամրապնդել ընտանիք-բանակ կապը:

Սարգիս Սահակյանը հանդիպել է նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ: Նախարարը առանձնակի գոհունակություն է հայտնել Արագածոտնի մարզից իրենց մոտ ծառայող զինվորների մասին: Նրանք դրսեւորվում են իրենց պարտաճանաչությամբ, կազմակերպվածությամբ եւ խիզախությամբ, ինչի համար արժանանում են հրամանատարության շնորհակալությանը եւ խրախուսանքին:  Մարզպետը եւս կարեւորել է համանման այցելությունները, նշելով, որ իրենց ընտանիքների հետ հանդիպումները բարոյա-հոգեբանական  մեծ խթան են զինծառայողների ծառայությունը լավագույնս անցկացնելու համար:

Նշենք, որ պատվիրակությունը բավականին ստվար է: Խմբի մեջ ընդգրկված են նաեւ բժիշկներ, ինչպես նաեւ Ն. Բազմաբերդի երգի-պարի համույթը, որը առավել հագեցած եւ հետաքրքիր է դարձնում զինվորների եւ նրանց ընտանիքի անդամների հետ հանդիպումը:

 

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031