Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն քաջալերում է երիտասարդներին բանավիճելու մոդել համաժողովի շրջանակներում

Մայիս 04,2015 11:14

ԳՅՈՒՄՐԻ, Հայաստան, 1 մայիսի 2015 թ.: — Վաթսուն ակտիվ երիտասարդ «դեսպաններ» հանդիպել են այսօր Գյումրիում քննարկելու ԵԱՀԿ Մշտական Խորհրդի կողմից մոդելավորված մարտահրավերները: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված Մոդել ԵԱՀԿ համաժողովին մասնակցում են Շիրակի մարզի երիտասարդներ, որոնք փորձում են գտնել լուծումներ մի շարք խնդիրների շուրջ, այդ թվում՝ բնապահպանական վտանգներ, միգրացիոն ճնշումներ, տնտեսական անկայունություն և քաղաքական հակամարտություն:

«Մոդել ԵԱՀԿ-ն Հայաստանում ավանդույթ է դարձել», նշեց իր խոսքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄըքՔոյը: «Ես տպավորված եմ այս տարվա մասնակիցների պատրաստվածությամբ: Այս համաժողովի ընթացքում ի հայտ եկած ներկայացման և բանակցային հմտությունները տեսնելիս՝ ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի ապագա դիվանագիտական կորպուսը կլինի բարձր մակարդակի վրա:»

Երկօրյա քննարկումների առանցքում են Դարիլիա, Ամարիա և Գավանիա հորինված հարևան պետությունների միջև հարաբերությունները, ինչպես նաև դրանցում առկա մարդու իրավունքների, միգրացիայի և բնապահպանության հետ առնչվող խնդիրները: Այսպիսի փորձը 18-25 տարեկան  մասնակիցներին կտա հնարավորություն առաջարկելու նոր լուծումներ իրական անվտանգության մարտահրավերներին և ընդլայնելու իրենց գիտելիքները ԵԱՀԿ-ի՝ որպես համապարփակ անվտանգության դերակատարի մասին:

Մինչև համաժողովին մասնակցելը երիտասարդները ստացել են գործնական գիտելիքներ ռազմավարական բազմակողմանի բանակցությունների և հռետորական խոսքի վերաբերյալ և մասնակցել ԵԱՀԿ-ի, իր կառույցների և գործունեության մասին սեմինարների: Համաժողովը լավ հնարավորություն է մասնակիցների համար փորձարկելու ձեռք բերված նոր գիտելիքները և ավելի լավ պատկերացում ստանալու ԵԱՀԿ որոշումներ կայացնող մարմնի մասին:

Սիրանուշ Սերոբյանը, որը հորինված երկրներից մեկի՝ Ամարիայի դեսպանի դերակատարն է, նշեց. «ԵԱՀԿ մոդել համաժողովը ինձ հնարավորություն տվեց ավելին սովորել միջազգային կազմակերպությունների մասին և հասկանալ պետությունների շահերը միջազգային ասպարեզում: Ես նաև հնարավորություն ունեցա ստանալու նոր հմտություններ և փորձ դիվանագիտության ասպարեզում և սովորելու դրսևորել օբյեկտիվ մոտեցում իմ գործընկերների շահերի նկատմամբ:»

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031