Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կյուրեղյանի գործով միակողմանի դատավարություն է իրականացվում. «Հայկական ժամանակ»

Մայիս 13,2015 10:53

Հայկ Կյուրեղյանը հինգ ամիս առաջ՝ 2014 թվականի դեկտեմբերին, 10 ժամով հեռացվեց դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար, եւ դրանից հետո բոլոր դատական նիստերը մինչ օրս անցկացվում էին նրա բացակայությամբ։ «Մարդուն հեռացնում են դահլիճից, երբ նա խոչընդոտում է դատական նիստերի ընթացքը, իսկ Հայկը չի խոչընդոտել, նա ընդամենը ոտքի չի կանգնել եւ դա ընդունված ձեւ է, շատ մարդիկ չեն կանգնում, չեն հարգում դատական համակարգը եւ ոչ թե ինչ-որ անձանց։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է դատարանը հաշվում՝ 10 ժամը լրացե՞լ է, թե ոչ, երեւի վայրկյանաչափով են հաշվում դատական նիստերից հեռացնելու ժամանակը»,- երեկ դատական նիստի ավարտից հետո նման կարծիք հայտնեց Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով էլ, դատարանը իրավունք ունի գործով մեղադրյալի նկատմամբ սանկցիա կիրառել եւ հեռացնել դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար, բայց այդ սանկցիան վերաբերում է միայն այդ դատական պրոցեսին. «Ես այստեղ տեսնում եմ արդար դատավարության իրավունքի խախտում Հայկ Կյուրեղյանի նկատմամբ։ Նա պետք է մյուս նիստերին ներկայանար, որովհետև դատարանը իրեն զրկում է իր իրավունքները պաշտպանելուց։ Նա, փաստորեն, զրկվել է տուժողի, վկաների ցուցմունքները լսելուց, նրանց հարցեր տալուց, ինչը եւս խախտում է։ Այստեղ, փաստորեն, միակողմանի դատավարություն է իրականացվում, եւ խոսել արդար դատաքննության մասին՝ անիմաստ է»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց Իշխանյանը։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031