Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն Ռոբերտ Նազարյանից ճշտելու է՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն օբյեկտի՞վ էր

Մայիս 13,2015 15:11

Ինչպես տեղեկացրել էինք, ԲՀԿ-ն որոշել է կառավարության անդամների եւ այլ գերատեսչությունների ղեկավարների հետ՝ քննարկելու հասարակությանը հուզող խնդիրներ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ շուտով հանդիպելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ. «Այսօր ամենահրատապ հարցերից է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը: 2 օր առաջ ես նախնական պայմանավորվածություն եմ ձեռք բերել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ»:

Ռոբերտ Նազարյանն ասել է, որ դեռ բանավոր է տեղեկացված ՀԷՑ-երի հայտի մասին, իսկ պաշտոնական հայտը դեռ չեն ստացել:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կաշխատի առաջիկա օրերին Նազարյանը լինի հանձնաժողովում: ԲՀԿ-ն Նազարյանից փորձելու է ճշտել, թե հնարավոր բարձրացման մեջ որքան է կազմում սուբյեկտիվ եւ օբյեկտիվ հատվածը:

Ռոբերտ Նազարյանից պարզելու են՝ մենեջմենթի խնդիր չկա՞, իրենք ունենում են նախատեսվածից ավելի շատ կորուստներ, ինչ-որ մեկը դրա համար պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ. «Ինչո՞ւ է այնպես լինում, որ ամեն անգամ դրա համար պատասխան տալիս է ՀՀ քաղաքացին, որի վրա հերթական անգամ դրվում է բարձրացված սակագին: Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեն հանձնաժողովի ղեկավար մարմնի հետ»:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հանդիպում են ունենալու նաեւ արդարադատության նախարարի հետ. «Մենք գիտենք, որ այդ համակարգում լրջագույն խնդիրներ ունենք դատական համակարգի, կոռուպցիայի հետ կապված, քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի հետ կապված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031