Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Լեհաստանի Կրակով քաղաքում

Հունիս 01,2015 19:55

Մայիսի 30-ին Լեհաստանի Կրակով քաղաքում` Լեհաստանի արվեստների և գիտությունների ակադեմիայում, կայացավ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ցեղասպանություն. դա կատարվել է բազմաթիվ անգամ, սակայն առաջինը հայերի հանդեպ» թեմայով գիտաժողով, որին մասնակցեց նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Գիտաժողովը կազմակերպել էին Լեհաստանի արվեստների և գիտությունների ակադեմիայի Արևելյան Եվրոպայի հանձնաժողովը, Կրակովի Յագելոնյան համալսարանի Էթնոլոգիայի և ազգագրագիտության ինստիտուտը և Կրակովի Հայկական մշակութային ընկերակցությունը:

Բացման խոսքով հանդես եկան դեսպան Ղազարյանը և Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան: Այնուհետև Հայոց ցեղասպանությանը վերաբերող ծավալուն զեկույցով հանդես եկավ Փարիզից հատուկ հրավիրված պրոֆեսոր Ռայմոնդ Գևորգյանը:

Գիտաժողովի շրջանակներում Լյուբլինից հրավիրված պրոֆեսոր Վլադժիմիերժ Օսադչին ներկայացրեց Լեհաստանի հայ համայնքի երևելի գործիչներից մեկին՝ Լվովի Կաթոլիկ եկեղեցու Արքեպիսկոպոս Յոզեֆ Թեոդորովիչի կյանքին և գործունեությանը վերաբերող նոր հրատարակված գիրքը:

Գիտաժողովի ընթացքում «Հայերի ցեղասպանության մշակութային հետևանքները պատմական և ժամանակակից տեսանկյունից» խորագրով քննարկման ժամանակ առանձին զեկույցներով հանդես եկան Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսորներ, դոկտոր Ռենատա Կրոլ Մազուրը, դոկտոր Դորոտա Ժիետեկը, դոկտոր Անդժեյ Ժիետեկը, դոկտոր Յակուբ Օսիեցկին և Լեհաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ազգագրագետ Կոնրադ Սիեկիերսկին: Իրենց հիմնական զեկույցներից բացի, գիտնականները պատասխանեցին նաև գիտաժողովի մասնակիցներին հուզող հարցերին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930