Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ Նոր Նորքում

Հունիս 03,2015 17:26 Share

Հունիսի 3-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 6 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել` 14.30-ին: Վ. Վ.-ի բնակարանի հյուրասենյակում (20 ք.մ) մասամբ այրվել է գույքը. հեռուստացույցը տակդիրով, սեղան և աթոռներ, բազմոց և բազկաթոռներ:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել