Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է բարեփոխումներ կատարել առողջապահության եւ հողային հարաբերությունների ոլորտներում

Հունիս 04,2015 14:13

Այսօր՝ հունիսի 4-ին, կառավարության նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկները՝ ուղղված բնակավայրերի տարածքների գոտեւորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եւ փոփոխման կարգերի, ինչպես նաեւ բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի հստակեցմանն ու պարզեցմանը:

Մասնավորապես, սահմանվել է բժշկասոցիալական հանձնաժողովին ուղղված դիմումի ձեւը, որտեղ դիմումատուն նշումով ընտրելու է իր կողմից պահանջվող ծառայության տեսակը, ինչպես նաեւ հնարավորության է ստանալու դիմումը ներկայացնել ոչ միայն առձեռն, այլ նաեւ փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Անձը հաստատող փաստաթղթերի ցանկում անձնագրից բացի ընդգրկվել է նաեւ նույնականացման քարտը: Սահմանվել է, որ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի որոշումը պետք է օրենքով սահմանված ժամկետում տրվի դիմողին, ինչպես նաեւ վերջինիս վերադարձվի իր ներկայացրած բոլոր փաստաթղթերի բնօրինակները (բացառությամբ բժշկական հաստատության կողմից տրված ուղեգրի): Բժշկասոցիալական փորձաքննության կարգում սահմանված վերոնշյալ բարեփոխումների արդյունքում տարեկան մեկ անձի հաշվով կկատարվի 22.430 դրամի կամ 81% խնայողություն, որը բժշկասոցիալական փորձաքննության դիմած անձանց ընդհանուր թվով կազմում է տարեկան միջինում 1,605,180,000 ՀՀ դրամ:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է գոտեւորման նախագծի մշակման դեպքում ավագանու կողմից առաջադրանքին հավանություն չտալու կամ բացասական եզրակացության դեպքում առաջադրանքը լրամշակելու, թերությունները ուղղելու եւ կրկին ներկայացնելու հնարավորություն տալ: Սահմանվել են ժամկետներ մինչեւ յոթ աշխատանքային օր գետեւորման նախագիծը փորձաքննության ներկայացնելու, հասարակական քննարկման արդյունքում արված դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա գոտեւորման նախագծի լրամշակման, գոտեւորման նախագիծը պետական մարմիններին համաձայնեցման ներկայացնելու համար, որոնք նախկինում օրենսդրությամբ սահմանված չէին: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ համայնքի ավագանին հաստատում է գոտեւորման նախագիծը, եթե դրա վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը, պետական մարմինների կողմից տրված եզրակացությունը դրական է, գոտեւորման նախագիծը համաձայնեցված է մարզպետի հետ եւ պահպանված են կարգով սահմանված պահանջները:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930