Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. Թուրքիայում բավական թեժ եւ բիրտ պայքարում է անցնում քարոզարշավը

Հունիս 06,2015 15:39

«Վաղվա Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները իրավմամբ կարելի է բնորոշել որպես պատմական են»,- հունիսի 6-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը:

Ըստ նրա՝ ընտրությունները պատմական են ոչ միայն Թուրքիայի համար, այլ նաեւ Հայաստանի, որովհետեւ 50-60 տարի ընդմիջումից հետո հնարավոր է, որ Թուրքիայում հայտնվեն հայ պատգամավորներ, այն էլ երկու եւ ավելի. «Այս ընտրությունը բարդ է հատկապես իշխող կուսակցության համար՝ Էրդողանի եւ Դավութօղլուի գլխավորած Արդարություն եւ զարգացում կուսակցության համար, եւ գլխավոր ինտրիգը քրդական կուսակցության պայքարն է, թե արդյոք Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն կընդգրկվի՞ Թուրքիայի խորհրդարանում, այսինքն՝ կհաղթահարի՞ արդյոք տաս տոկոս շեմը, որն ուղղակիորեն վնաս է Արդարություն եւ զարգացում կուսակցությանը, որը ցանկանում է ճնշող մեծամասնություն կազմել: Այսպիսով՝ կարելի է ասել առաջին տեղ է անցել պայքարը Էրդողանի եւ Դավութօղլուի գլխավորած Արդարություն եւ զարգացում կուսակցության եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության միջեւ»:

Թուրքագետը նկատեց, որ քեմալականների եւ էրդողանականների միջեւ հակամարտությունը կարծես թե մղվում է երկրորդ պլան: Համեմատելով անցած տարի Թուրքիայում տեղի ունեցած նախագահական քարոզարշավի հետ՝ Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ բավական թեժ եւ բիրտ պայքարում է անցնում քարոզարշավը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930