Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը չի արել, իրա պապան է արել». Արտաշատում քաղաքապետի ընտրություններ են

Հունիս 07,2015 12:03

Արտաշատում առավոտյան ժամը 08.00-ից մեկնարկել են քաղաքապետի ընտրությունները:

Նշենք, որ այստեղ գործընթացը ընտրություն կոչելը փոքր ինչ արհեստական է, քանի որ մասնակցում է ընդամենը մեկ թեկնածու՝ ՀՀ վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը:

Artashat-HHKՆախ`այցելեցինք Արտաշատի մշակույթի տան հարևանությամբ գտնվող՝ ՀՀԿ գրասենյակ, որտեղ մեզ դիմավորեց ոմն Գագո: Նրան խնդրեցինք ներկայանալ, ասել իր պաշտոնը, սակայն մեզ ասաց, թե ինքը հասարակ տղա է: Երբ հարցրինք՝ ՀՀԿ գրասենյա՞կն է, պատասխանեց, թե «գաղտնի ծառայություն է»:

Ասացինք՝ ընտրությունը ո՞րն է, ընդամենը մեկ թեկնածու կա ու հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ թեկնածությունը հանեց  Հովհաննես Ղազարյանը (Գազի Հովո), ի՞նչ են խոստացել փոխարենը, Գագոն պատասխանեց. «Հովոն մեր ընկերն է»:

Aravot.am-ի հետ զրույցում թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրանիկ Ներսիսյանը տեղեկացրեց, որ ընտրողների թիվը 20941 է, ժամը 10.30-ի դրությամբ ընտրություն է կատարել 2100 ընտրող:

Շրջեցինք մի շարք ընտրատեղամասերում: 17/9 ընտրատեղամասի նախագահ Աշոտ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ժամը 10.30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 180 ընտրող: Առաջին ընտրողը գրանցվել է ժամը 08.05-ին:

Artashat yntrutyun 2Այս ընտրատեղամասում նկատեցինք, որ քվեախցիկ էին մուտք գործում մի քանի հոգով:

Մեր այն հարցին՝ ի՞նչ նշանակալի գործ կարող է հիշել, որ Արգամ Աբրահամյանը կատարած լիներ քաղաքի համար, պարոն Հովհաննիսյանն այդպես էլ պատասխանել չկարողացավ ու նշեց, որ հավատում է Արգամ Աբրահամյանի կարգախոսին եւ ժողովուրդը համակրանք ունի թեկնածուի նկատմամբ:

Ընտրատեղամասերից հեռու այլ էր քաղաքացիների կարծիքը, շատերն անհարմար էին զգում գովերգել Արգամ Աբրահամյանին: Մի կին էլ, որպեսզի բավարարի մեր հարցասիրությունը, թե ի՞նչ է արել Արգամ Աբրահամյանը քաղաքի համար ու որ էլ հարցեր չտանք, ասաց. «Ինքը չի արել՝ իրա պապան ա արել: Ո՞նց աներ, ոչ աշխատել է, ոչ ինչ, դեռ նոր պիտի անի»:

Artashat yntrutyun 4

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930