Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանն անդրադարձել է Արգենտինայի դպրոցներում և բուհերում հայերենի դասավանդման հնարավորությանը

Հունիս 09,2015 15:08

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ կրթության և գիտության ոլորտում հայ-արգենտինական կապերը նոր զարգացում կապրեն` հաշվի առնելով ջերմ և ավանդական հարաբերությունները երկու ժողովուրդների միջև:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր համար պատիվ է դեսպան լինել 4000 տարվա պատմություն ունեցող, պայքարի և մաքառումների միջով անցած երկրում: Դեսպանի խոսքով` Արգենտինայում բնակվում եմ շուրջ 150 հազար հայեր և հայկական համայնքն իր ուրույն և նշանակալի ավանդն ունի երկրի զարգացման և բարգավաճման հարցում:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է Արգենտինայի դպրոցներում և բուհերում հայերենի դասավանդման հնարավորությանը` առաջարկելով հայ մասնագետների օգնությունն արգենտինական կողմին: Նախարարը խոսել է նաև ՀՀ դպրոցներում իսպաներենի ուսուցումը խրախուսելու, դասավանդման ժամանակակից մեթոդաբանության ներդրման, ինչպես նաև գիտատեխնիակական ոլորտում համագործակցության ընդլայնման մասին: Կողմերն անդրադարձել են նաև միջբուհական, մասնավորապես, Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի և Բուենոս-Այրեսի պետական համալսարանի միջև համագործակցության հնարավորությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտում գալիք տարիների նախագծերին, այդ թվում` երիտասարդ մասնագետների լեզվական հմտությունների զարգացման և փոխանակման ծրագրերի համատեքստում:

Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է դեսպանին քննարկել ՀՀ դպրոցներում Արգենտինական տանգոյի մրցաշար կազմակերպելու հնարավորությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930