Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Կարապետյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

Հունիս 09,2015 21:30 Share

Անդրանիկ Կարապետյանը ոսկե մեդալով նշեց Հայաստանի ծանրորդների մեկնարկը Վրոցլավում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Մեր մարզիկը հրում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 180 կիլոգրամ ու ավելի ամրապնդեց պոկումում ստանձնած առաջատարի դիրքը: Անդրանիկը թեեւ երկրորդ մոտեցմամբ չբարձրացրեց 184 կիլոգրամը, սակայն երկամարտում արդեն իսկ արձանագրած  335 կիլոգրամը լիուլի բավարարեց չեմպիոնի տիտղոսին տիրելուն: Այնպես որ, մեր մարզիկը միանգամայն արդարացիորեն հրաժարվեց եզրափակիչ մոտեցումից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել