Լրահոս
Օրվա լրահոսը

Եռաբլուրում կբացվի Ազատամարտիկների թանգարանը

Հունիս 11,2015 17:31

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքը մշտապես բարեկարգվում է: Հաջորդ տարի էլ` 2016թ.-ին, հանրության առջև իր դռները կբացի նաև պանթեոնին հարող տարածքում ճարտարապետական ինքնատիպ լուծումներով կառուցվող Ազատամարտիկների թանգարանը:

Նախագծային հաշվարկներին և իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցին տեղում ծանոթանալու նպատակով հունիսի 11-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և պաշտպանական գերատեսչության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը շրջել է պանթեոնում, տվել մի շարք ցուցումներ և հանձնարարականներ գերեզմանաքարերի շրջակա տարածքներում բարեկարգման աշխատանքներ և շաբաթօրյակներ կազմակերպելու, ըստ այդմ՝ ուխտատեղի դարձած Եռաբլուրի բարձունքը քաղաքացիների այցելությունների համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ:

9571

Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում էին հատկապես Ազատամարտիկների թանգարանի նախագծային-հաշվարկային աշխատանքները, որոնց կապակցությամբ մանրամասն տեղեկություններ ներկայացրին ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, կառուցման աշխատանքներին ներգրավված ճարտարապետներն ու պատասխանատու այլ մասնագետները, ովքեր հավաստիացրին, որ շինարարական և կահավորման աշխատանքների ավարտից հետո երկհարկանի շինությունն ամբողջովին համահունչ կլինի ժամանակակից թանգարանային պահանջներին: Հատկանշական է, որ որպես զոհված հերոս հայորդիների քաջագործությունն ու սխրանքը վերաարժևորելու ևս մեկ կարևոր հարթակ՝ ազատամարտիկների թանգարանը կունենա գեղեցիկ ցուցասրահներ, ինչպես նաև տեսաֆիլմերի դիտասրահ՝ հագեցած ժամանակակից տեխնիկական միջոցներով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930