Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարներից մեկը գանգուղեղային վնասվածք է ստացել (Տեսանյութ) 

Հունիս 23,2015 09:52

Մալաթիայի ոստիկանության բաժնից Վահրամ Մուշեղյանը գանգուղեղային վնասվածքի կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն: Վահրամն անգամ չէր հիշում իր անունը, կողքից են հուշել: Ակտիվիստներից մեկը հայտնեց, որ Վահրամ Մուշեղյանը շատ վատ վիճակում է եղել, բայց շտապօգնություն կանչել են 3 ժամ հետո:

Ոստիկանությունը խոչընդոտել է Aravot.am-ի լրագրողի գործունեությանը՝ նկարահանմանը: Ոստիկաններից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, տեղեկացրեց, որ ներսում գտնվում են մոտ 30 հոգի, որոնք խուլիգանության կասկածանքով բերման են ենթարկվել: Նրանց մեջ կան լրագրողներ են, որոնց արդեն բաց են թողել:

Բաց թողնված անձանցից մեկը, որը չցանկացավ ներկայանալ՝ ասաց, որ ներսում բերման ենթարկվածների հետ այդքան էլ լավ չեն վերաբերվում:

Բաց թողնված անձանցից մեկ այլ մարդ, որը նույնպես չցանկացավ ներկայանալ՝ ասաց, որ իրեն Կենտրոնի բաժին են տարել, հետո բերել են Մալաթիայի բաժին: Իրեն բերման ենթարկել նրա համար, որ տեսել, թե ինչպես են քաղաքացիական հագուստով ոստիկանները ցուցարարներին հայհոյելով, բռնի ուժով, ծեծելով խցկում «Ժիգուլի» մակնիշի մեքենա:

Դուրս եկածները հայտնում են, որ ներսում բերման ենթարկվածներից մեկը սրունքի հատվածում կոտրվածք կամ ճաք ունի, բայց բուժօգնություն չեն ցուցաբերում:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930