Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան փողոց գնալու համար անցագի՞ր են պահանջում (Տեսանյութ) 

Հունիս 24,2015 15:39 Share
Աջակցեք aravot.am-ին

Այս պահին Բաղրամյան պողոտան փակ է եւ սովորական քաղաքացին փողոցն անցնելու համար պետք է կամ հիմնավոր բացատրություն ներկայացնի ոստիկանության աշխատակիցներին,կամ անցագիր աշխատանքի վայրից:

Մանրամասները՝ տեսանյութում

Շոգ է եւ հարյուրավոր ցուցարարներ կազմակերպել են հանգստի ժամ. մարդիկ, որքան հնարավոր է, տեղակայված են փողոցի ստվերոտ հատվածներում եւ փորձում են իրենց սեփական միջոցներով գնած սնունդն ու ջուրը բաժանել ակցիայի մասնակիցներին:Elektramaydan_9

Elektramaydan_11

Ակցիայի որոշ մասնակիցներ փորձում են աղտոտված տարածքը մաքրել:

Elektramaydan_4 Elektramaydan_3. Elektramaydan_1 Elektramaydan_5

 

Ցուցարարները քիչ առաջ կոչ արեցին քաղաքացիներին, որոնք պատրաստվում են միանալ իրենց, հավաքվել Ազատության հրապարակում եւ երթով գալ Բաղրամյան պողոտա՝ միանալով նստացույց անողներին:

Ակցիայի մասնակիցները տեղեկացրին, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատան առջեւ վիրահայերը բողոքի ակցիա են իրականացնում: Տեղեկացանք, որ նմանատիպ ակցիաներ անցկացվում են տարբեր երկրներում:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: