Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվար ընտրության առջեւ են կանգնած

Հունիս 28,2015 01:49

Կարծում եմ՝ «Ոչ թալանին» նախաձեռնության տղաների համար իսկապես դժվար վիճակ է, նրանք կանգնած են իրավական թնջուկի առջեւ: Արդեն մի քանի լուրջ իրավաբաններ տարբեր հարթակներում բարձրաձայնել են, որ նախագահը՝ որպես ինստիտուտ, որեւէ լիազորություն չունի չեղարկելու ՀԾԿՀ-ի որոշումը՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ:

Այդ տեսակետներին կարող եք ծանոթանալ այս հղումով  , նաեւ այս հղումով  , ինչպես նաեւ՝ այս հղումով :

Պահանջել նախագահից անել մի բան, որի իրավունքը նա որեւէ օրենքով չունի, կարող է նշանակել մի քանի բան.

Ա) Շատ լավ իմանալով, որ դա չկատարվող պահանջ է՝ օգտագործել պահանջի չկատարվելը լրիվ այլ քայլերի գնալու համար՝ «պահանջս չկատարեցիր, ես էլ սա կանեմ, նա կանեմ եւ այլն»: Սա լրիվ համընկնում է Բաղրամյան պողոտայում գտնվող մարդկանց՝ առավել հեղափոխական տրամադրություններ ունեցող հատվածի  մտադրությունների հետ: Եվ նրանք դա, կարծես, չեն էլ թաքցնում:

Բ) Դրդել նախագահին ապօրինության: Բայց չէ՞ որ նախաձեռնության անդամները կարծես թե օրենքի գերակայության կողմնակից են: Իհարկե, հակադարձումը, թե՝ այդ ի՞նչն է մեր երկրում օրինական, որ այդ որոշումը օրինական պիտի լինի, լրիվ հիմնավորված է, սակայն չեմ կարծում, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը պետք է եւ պատիվ կբերի նման ձեւով ձեռք բերած հաղթանակը: Եվ հետո, անկախ ամեն ինչից, որեւէ ձեւ, որեւէ ձեւական ճանապարհ գոնե պետք է լինի դրա համար: Առայժմ ոչ ոք չի տեսնում այդ ճանապարհը: Եվ հետո՝ դրդելու նպատակ ունենալը մի բան է, դրդելուն հասնելը՝ լրիվ այլ:

Գ) Պահանջելով շատը՝ բավարարվել քչով: Այս տարբերակը ցանկացած բանակցությունների համար ամենաաշխատող եղանակն է: Որեւէ բանակցություն (անգամ՝ հեռակա) «բազար» է ենթադրում, եւ քո ցանկացածից մեծ պահանջներ դնելով՝ դու երաշխիք ես ունենում, որ գոնե քո ցանկացածին մոտ մի բանի կհասնես: Այս տարբերակի դեպքում՝ նախագահականից այսօր ստացված մեսիջը, կարծես թե, ընդունելի է:

Դ) Դնել պահանջ՝ չմտածելով դրա կատարման ճանապարհի մասին եւ, ըստ էության, այդ ճանապարհի փնտրտուքը, ընտրությունը եւ դրա պատասխանատվությունը թողնել դիմացի կողմի վրա: Կոնկրետ դեպքում հնչել են ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու, այլ գնորդ գտնելու եւ անգամ ազգայնացնելու հնարավորություն գտնելու վերաբերյալ կարծիքներ: Բայց դրանք էլ մի օրում լուծվելիք խնդիրներ չեն, եւ կրկին պարզ չէ՝ նախագահի՝ որպես ինստիտուտ, դերը այս հարցում:

Ե) Պահանջը առաջ քաշելիս՝ տեղյակ չեն եղել, որ այն կանգնեցնում է իրավական փակուղու առջեւ: Իսկ դա նշանակում է, որ պետք է վերադառնան վերեւում նշված կետերից որեւէ մեկին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Մեր երիտասարդները հումորից էլ վատ չեն…

    ԱՀԱ` https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%AB%D5%A2%D5%AB%D5%B6

    Բիբին, ժամանակակից հայերենի ծածկալեզվում արական սեռական օրգանը խորհրդանշող բառ։ Հաճախ զուգակցվում է նույն իմաստը ծածկագրող «ջրցան» բառի հետ։

    Եզրի ծագում[խմբագրել]
    Բառը այդ իմաստով առաջին անգամ կիրառվել է 2015 թվականի հունիսին Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ և կապված է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ, քանի որ իր կողմից գլխավորած այդ ընկերության նախաձեռնությամբ է 2015 թվականի հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց կապված Հայաստանի տարածքում Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ[1]։ Բիբինի կողմից հնչեցված հովհարային անջատումների սպառնալիքը հանրության կողմից խիստ բացասական և արհամարական վերաբերմունք ձեւավորեց իր անձի նկատմամբ, որը և արտահայտվեց ժամանակակից հայերենի համեմատական բառախաղի միջոցով, որում անհատականացված պատկանելության անձնանունը կրում է վերոնշյալ խորհուրդը։ Բառախաղը ուներ հետեւյալ տեսքը՝ «Բիբինս ուտե՛ք», որը առաջին անգամ ի հայտ է եկել երիտասարդ ցուցարար Արեն Մկրտչյանի հեղինակած պաստառի վրա[2]։

    Կիրառում[խմբագրել]
    Ծագելուց հետո բառակապակցությունը անսպասելիորեն դրական ընդունվեց հասարակության կողմից և սկսեց կիրառվել մինչ այդ նման բառախաղից խուսափող լայն շրջանակների կողմից։ Սովորաբար տվյալ եզրը օգտագործվում է հենց ծագման տեսքի բառակապակցությամբ, այն է՝ «Բիբինս ուտե՛ք» արտահայտության տեսքով։ 2015 թվականի հունիսի 25-ին ստորագրահավաքի նպատակով բացվել է այդ արտահայտության անունով համացանցային կայք[3]։

    Համարժեք տերմիններ[խմբագրել]
    Հանդիսանալով ժողովրդական ֆոլկլյորի մաս, իր նշանակությամբ հանդիսանում «բաբուխ» բառի հոմանիշ, որը նույնպես առաջացել է որպես ժողովրդի գնահատական որևէ պաշտոնյայի կամ քաղաքական գործիչի` տվյալ դեպքում քաղաքական գործիչ Հայկ Բաբուխանյանի գործունեության հետևանքով։ Սակայն ծագման բնույթի մեջ կա որոշակի տարբերություն «բիբին» և «բաբուխ» բառերի մեջ։ Առաջինը կապված է նրա հետ, որ Եվգենի Բիբինը անտեսել է ՀՀ կառավարությանն ու Ազգային Ժողովի պատգամավորներին` վերջիններիս պատշաճ վերաբերմունք չցուցաբերելով, որը, հայկական մի այլ ժարգոնային խոսքի «տանձին չէ», վերափոխվել է «բիբինին չէ»։ Իսկ «բաբուխի’ դեպքում այն ավելի շուտ սեփական ժողովրդի հանդեպ դրսևորած վարքի հետևանքով է առաջացել (ըստ ժողովրդի` անհարիր, ցածր իմաստով)։

    Ժողովրդաբուխ փոխաբերական իմաստային է նաև կրկին 2015թ. հունիսյան ցույցերի ժամանակ առաջացած «աշոծյան էղի» (թուրքերենի siktir բառն օգտագործելու փոխարեն, որն համարժեք է անգլերենի f*ck you արտահայտությանը), կապված ժողովրդի կողմից հանրապետական, ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի գործունեության գնահատականի հետ։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930