Լրահոս
Օրվա լրահոսը

Ժան-ֆրանսուա Շարպատիե. «Մեր դիրքորոշումը պարզ է. բռնության ցանկացած դրսեւորում պետք է կանխվի»

Հունիս 29,2015 14:17 Share

Այսօր կայացած ասուլիսում պատասխանելով լրագրողի՝ կրկին սահմանին հայկական կողմի զոհ ունենալու վերաբերյալ  հարցին՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպատիեն նշեց. «Մեր դիրքորոշումը պարզ է՝ ջանքեր գործադրել բռնության ցանկացած դրսեւորման եւ շեղումը կանխելու համար:

Զոհված զինծառայողի ընտանիքին եւ մերձավորներին մեր ցավակցությունները: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը չխնայել, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի, բանակցված տարբերակով հակամարտության կարգավորման եւ հանգուցալուծման հասնելու համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել