Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն մեզ զենք է մատակարարում այնպիսի պայմաններով, ինչպես ռուսական բանակին». Հերմինե Նաղդալյան (Տեսանյութ)

Հուլիս 02,2015 15:35

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այսօր ԱԺ-ում հերքեց պատգամավորների այն կասկածները, որ իշխանությունները էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դիմաց ուզում են փոխհատուցել ՀՀ զինված ուժերի սպառազինման համար տրամադրվող նոր ռուսական վարկից:

Այդ վարկային համաձայնագիրը ստորագրել են հունիսի 26-ին, եւ ըստ Հերմինե Նաղդալյանի, միամտություն է կարծել, որ երկու երկրների միջեւ նման լուրջ փաստաթուղթ հնարավոր է ընդունել ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Ինչ վերաբերում է պատգամավորների մտահոգությանը, որ այն զինատեսակներից, որոնք ՌԴ-ն մատակարարելու է ՀՀ-ին այդ վարկային պայմանագրով, դրանցից արդեն մատակարարել է Ադրբեջանին, եւ սա չեղավ ռազմավարական գործընկերային հարաբերություն՝  Հերմինե Նաղդալյանը ճշտեց. «Ադրբեջանին վաճառում են շուկայական գներով, չեն մատակարարում: Վաճառում են կանխիկ փողով՝ 100 տոկոս վճարմամբ: Իսկ մեզ զենք են մատակարարում ու այնպիսի պայմաններով, ինչպիսի պայմաններով մատակարարում են ռուսական բանակին եւ Բելառուսին, որը ՌԴ-Բելառուս միասնական միութենական կազմում գտնվող պետություն է: Հայաստանին բացառիկ պայմաններ են ապահոված գնել զենք ՝ արտոնյալ գործարանային գներով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031