Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյան. Աուդիտով ցանկանում են ինչ-որ մի բան կոծկել (Տեսանյութ)

Հուլիս 03,2015 12:36

«Հիացած եմ երիտասարդների գործողություններով, ուրախ եմ, որ երիտասարդները ցանկանում են իրենց երկրի տեր զգալ»,- հուլիսի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նա նկատեց, որ երեսուն տարիների ընթացքում Բաղրամյան պողոտան երկու անգամ է փակ եղել եւ շատ ավելի կարճ ժամանակով: Ըստ նրա՝ Բաղրամյան պողոտան այսքան փակ պահելը մեծ հաջողություն է:

Խոսելով Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ Սոս Գիմիշյանը հայտարարեց, որ կարծում է՝ այն թերի է: Նա համարում է, որ աուդիտով ցանկանում են ինչ-որ մի բան կոծկել. «Ինչո՞ւ աուդիտ եւ ոչ ստուգում: Կամ ինչո՞ւ ոչ դիմեն դատախազությանը քրեական գործ հարուցվի եւ դրանով լուծվի: Աուդիտ մեր պետությունը չի կարող հրավիրել առանց սեփականատիրոջ ցանկության, օրենքով նախատեսված աուդիտը ինքը կատարել է եւ արդյունքներն այնպիսին են, որ ամեն ինչը տեղը տեղին է»:

Անդրադառնալով հուլիսի 2-ին Պարույր Հայրիկյանի՝ ԵՄ դրոշով Բաղրամյան պողոտա գնալուն՝ Սոս Գիմիշյանը ասաց, որ դա քաղաքականացնելու փորձ էր: Նա հավելեց, որ ճիշտ է համարում, որ երիտասարդները դեմ են դրան. «Ծերացած քաղաքական գործիչները,ինձ էլ է դա վերաբերվում, որոնք փորձում են երիտասարդների կամ ինչ-որ մեկի գործընթացի վրա այլ գործընթաց սկսել՝ ինձ համար ընդունելի չեն: Եթե կարող են, թո՛ղ առանց երիտասարդների այդ ձեռքբերմանը, իրենք ինչ-որ գործընթացներ տանել: Կարծում եմ, որ քաղաքականացնել չարժե, որովհետեւ դա վտանգավոր է: Չարժե աշխարհաքաղաքական խնդիր բերել Բաղրամյան պողոտա, որովհետեւ դա կարող է բերել մեծ եւ անկանխատեսելի բախման, ե՛ւ ներսից կարող են օգտվել, ե՛ւ դրսից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031