Լրահոս
Օրվա լրահոսը

Չիլիացի ֆուտբոլասերները հարձակվել են Լիոնել Մեսսիի ընտանիքի վրա

Հուլիս 05,2015 23:06 Share

Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի եզրափակիչ հանդիպման ժամանակ, որում հանդիպում էին Չիլիի եւ Արգենտինայի հավաքականները, չիլիացի ֆուտբոլասերները ճանաչել են Լիոնել Մեսսիի ծնողներին եւ սկսել վիրավորել:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ արգենտինացի հարձակվողի երկու զարմիկները եւ երկու հարազատ եղբայրները, որոնցից մեկը՝ Ռոդրիգոն, անգամ ապտակ է ստացել: Հարձակումներից խուսափելու համար Լիոնել Մեսսիի ընտանիքի անդամները ստիպված են եղել պատսպարվել հեռուստատեսային խցիկում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ eurosport-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել