Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ռուսական ռազմաբազայում հանկարծակի ստուգումներ են սկսվել. Tass

Հուլիս 07,2015 12:28 Share

Հայաստանի ռուսական ռազմաբազայում հանկարծակի ստուգումներ են սկսվել: Այս մասին, ըստ «Tass»-ի, հաղորդել են Հարվային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

«Հարվային ռազմական օկրուգի հանձնաժողովը հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իգոր Տուրչենյուկի ղեկավարությամբ՝ հանկարծակի սկսել են ստուգել Հայաստանում ռուսական ռազմաբազային մարտական պատրաստվածությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Հանկարծակի ստուգման ընթացքում, ըստ օկրուգի մամուլի ծառայության տեղեկատվության, հանձնաժողովը կուսումնասիրի Էրեբունու շրջանի փրկարարական ուժերի եւ Գյումրիի ռազմաբազայի կայազորի մարտական վիճակում հանձնարարություններ կատարելու պատրաստվածությունը:

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի գործնական գործողությունների հարցերին. տագնապով վերկաց, բազայի ստորաբաժանումների մեկնում նշված տարածքներ, ինչպես նաեւ ուսումնա-մարզական առաջադրանքների իրականացում բարձր լեռնային զորավարժարաններում:

Հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ ստորաբաժանումների գործողություններին հետեւելու են «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքով տեսանկարահանման միջոցով:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել