Լրահոս
Օրվա լրահոսը

Հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալի որդու խանութի վրա. «Փաստինֆո»

Հուլիս 07,2015 13:24

Անցած գիշեր՝ ժամը 03-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Կարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա, կոտրել են խանութի ապակիները, դռները:

Քննության հայտնած տվյալների համաձայն՝ կատարողը  Զարզանդ Նիկողոսյանն է:

Դեպքի առթիվ Կապանի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում այս պահի դրությամբ դեռևս գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքի կապակցությամբ:

Կարեն Աթաջանյանի մերձավորները կոչ են անում «այդ անձանց խոհեմություն, ողջամտություն ու զսպվածություն դրսևորել» և սպասել դատարանի դատավճռին՝ երկու կողմն էլ նույն քաղաքի բնակիչներ են, և այս ամեն ինչը հղի է նոր վտանգներով՝  այս ու այն  կողմից:  Առավել ևս, որ  ներկա դրությամբ նախաքննություն է ընթանում և  դեռևս պարզված էլ չէ, որ Կարեն Աթաջանյանը մեղավոր է կամ որ ընդհանրապես մասնակցություն է ունեցել մարզպետի մահափորձի դեպքին:

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի  կայքում

Լուսանկարում՝ Զարզանդ Նիկողոսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031