Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական խաղերը հայ երիտասարդներին հայրենիք բերելու, Հայաստան սփյուռք կապերն ամրապնդելու լավագույն տարբերակներից են

Հուլիս 07,2015 13:30

Անթիլիասի Մայր Տաճարում Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ  վառված՝ սփյուռքը խորհրդանշող ջահը Եգիպտոսում է : Սփյուռքի ամենահին ու ավանդույթներով հարուստ այս գաղթօջախը  միշտ առանձնացել է իր համախմբվածությամբ ու հավաքան ուժով: Այն այս անգամ էլ  չխախտեց ավանդույթն ու այս անգամ էլ համախմբվեց միասնականության գաղափարի  շուրջ: Համահայկական ամառային վեցերորդ խաղերի սփյուռքյան ջահը  շրջելով Միջին արևելքը՝ հասավ Կահիրե:  Միջին արևելքի հնագույն մայրաքաղաք Կահիրեում համահայկականի վեցերորդ խաղերի ջահը դիմավորեցին Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան  Արմեն Մելքոնյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Բագրատ Բուռնազյանը, գործկոմի  անդամներ Պերճ Հալաջյանը, Վարդ Ալեքսանյանը,  հայ համայնքի ներկայացուցիչներ,  տեղի ավանդական կուսակցությունների  և հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ներկայացողներ:   Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում  մատուցվեց պատարագ : Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ Անթիլյասի մայր տաճարի  անմար կրակը  համահայկական խաղերի սփյուռքը խորհրդանշող  ջահի միջոցով  Վեհափառ  հայրապետի օրհնանքը փոխանցվեց  եգիպտահայերին  :

20150619_135651 20150619_135838 20150619_140542
Դեսպան  Արմեն Մելքոնյանը  համահայկական խաղերը համարեց  մեր միասնականությունը ևս մեկ անգամ  աշխարհին ցույց տալու լավագույն  միջոց: «Համահայկական խաղերն ուղերձ են հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ներկայանալու որպես պահանջատեր ,ցույց տալու հայի հաղթող տեսակը»,-ասաց Ա. Մելքոնյանը :

Դեռևս  Ֆաթիմյան Խալիֆայության ժամանակաշրջանից  ու երկու ոսկեդար  ապրած  եգիպտահայ համայնքը  ,մինչև այսօր էլ իր կարևոր դերն ու նշանակությունը ուհի Եգիպտոսի պատական ու հասարակական կյանքում:  Օտար ափերում մեկ դար ապրած հայությունը միշտ իր գերխնդիրն է համարել  մեկ հայրենիք ունենալու գաղափարը:  Համահայկական խաղերի ստեղծման  առաջին օրերից  խաղերի անցկացման և կազմակերպման  գործում կարևոր ներդրում ունեցած  Պերճ Հալաջյանի խոսքով ,  համահայկական խաղերը միշտ  հայ երիտասարդներին հայրենիք բերելու, Հայաստան սփյուռք կապերն ամրապնդելու լավագույն տարբերակներից են, սպորտն այստեղ պարզապես միջոց է: <Մենք այս ձեռնարկով ևս մեկ անգամ մեր ձայնը լսելի դարձրեցինք աշխարհին, ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մենք աշխարհի ցանկացած անկյունում էլ լինենք միևնույնն է միասնական ենք և կարող ենք պայքարել մեր արդար դատի համար>,- ասաց Պերճ Հալաջյանը:

Սփյուռքը խորհրդանշող ջահը կտրելով Նեղոսը հասավ  հավերժության հետ մրցակցության մեջ մտած եգիպտական բուրգեր ՝  իր հետ Հայաստան բերելով  հավերժի գաղափարը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031