Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս միլիարդատիրոջը Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանում սեւ ցուցակում են ներառելու

Հուլիս 07,2015 15:09

Ռուսաստանից հեռացած հայտնի գործարար, միլիարդատեր Գերման Ստերլիգովը ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին «Интерфакс»-ի հետ զրույցում հաստատել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Սարգսյանը:

«Գերման Ստերլիգովը գտնվում է ԼՂՀ-ում: Նա ԼՂՀ ԱԳՆ-ի հյուպատոսական բաժնում գրանցվել է որպես տուրիստ»,- մասնավորապես ասել է Անի Սարգսյանը:

Ադրբեջանն այս կապակցությամբ կրկին իր դժգոհությունն է արտահայտել: Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը Vesti.az-ի հետ զրույցում ասել է, որ իր ներկայացրած կառույցն ուսումնասիրում է միլիարդատիրոջ այցելությունը Լեռնային Ղարաբաղ:

«Այս մարդը անօրինական այցելություն է կատարել Ադրբեջանի օկուպացված տարածքներ եւ դրանով իսկ խախտել է Ադրբեջանի Հանրապետության «Պետական սահմանի մասին» օրենքը: Համապատասխան հետազոտությունից հետո այս մարդը կներառվի անցանկալի անձանց ցուցակում»,- ասել է նա:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031