Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվեց «օֆշորի գործով» դատաքննությունը

Հուլիս 09,2015 12:56

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 9-ին դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ «օֆշորի գործով» դատական նիստ:

Դատական նիստին ներկա չէին երեք վկաները եւ երկու տուժողները՝ Վարդան Հայրապետյանը եւ Գագիկ Ղարիբյանը: Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը տեղեկացրեց, որ Գագիկ Ղարիբյանի մայրը ծանր վիճակում է, իսկ Վարդան Հայրապետյանի հարցը դեռ նախորդ նիստի ընթացքում էր բարձրացվել եւ դատավորին փոխանցեց դիմումը: Վարդան Հայրապետյանը այդ դիմումով տեղեկացնում է, որ մի շարք հիվանդություններով է տառապում եւ չի կարողանում քայլել, այդ իսկ պատճառով խնդրում է հիմք ունել իր նախաքննական ցուցմունքը:

Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի ներկայացուցիչ Յուրի Խաչատրյանը նախորդ դատական նիստի ընթացքում չէր ներկայացել: Նա դատավորին տեղեկացրեց, որ ինքը ծանուցագիրը չէր ստացել, եւ այդ պատճառով չէր ներկայացել դատական նիստի:

Յուրիկ Խաչատրյանը հայտարարեց, որ այս դատական նիստի ընթացքում անհրաժեշտ չէ Վարդան Հայրապետյանի մասնակցությունը, սակայն հետագայում հարցեր կան նրան, որոնց ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը չի կարող պատասխանել:

Տուժող Փայլակ Հայրապետյանը դատական նիստի ընթացքում միջնորդեց Ինգա Ավագյանին ընդգրկել որպես իր ներկայացուցիչ, դատավորը բավարարեց այդ միջնորդությունը: Սկսվեց գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Սուքիասյանը խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031