Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսախցիկներն արձանագրել են ինտերնետ ակումբից հեռախոսի գողության դրվագը

Հուլիս 17,2015 14:53

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինտերնետ ակումբի սրահից «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս գողանալու դեպքի առթիվ, որի  շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2015թ. հունիսի 18-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը «Ցիտրուս» ինտերնետ ակումբի սրահից գաղտնի կերպով հափշտակել է քաղաքացի Լ. Հովսեփյանին պատկանող, զգալի չափերի՝ 150.000 ՀՀ դրամ արժողությամբ, «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են ինտերնետ ակումբի տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ պատկերված է գողության դրվագը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով։

Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031