Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստը զոհեր է պահանջում»

Հուլիս 22,2015 15:30

Մերկ պերֆորմանսի արդյունքում նորվեգացի ժամանակակից նկարչուհի Հիլդա Կրոն Հյուզը  կախվել է ծառից ու չի կարողացել «ազատագրվել» կապանքներից: Նա մի քանի անգամ օգնություն է կանչել` մինչեւ պատահաբար անտառում հայտնվել են մարդիկ ու օգնել նրան: Մերկ նկարչուհին ցանկացել էր միայնակ վիդեո-ինստալյացիա անել, իսկ կողքին չէր եղել որեւէ մեկը, որպեսզի օգնության հասներ: Հետագայում նա սարսափով է նայել իր տեսանյութը ու հասկացել, որ «արվեստն իսկապես զոհեր է պահանջում» արտահայտությունը հենց այս դեպքի համար է: Ավելի ուշ՝ վախը հաղթահարելուց հետո, նա հայտարարել է, որ տեսանյութը պատշաճ բովանդակություն ունի, եւ այն հարկ է հանրայնացնել:

«Առավոտ» օրաթերթ
21.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031