Լրահոս
Օրվա լրահոսը

Կբացվի Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի թանգարան

Հուլիս 22,2015 16:00 Share

Ռյազանյան Մյասնոյ գյուղակում շուտով կբացվի Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի թանգարան: 70-ականներին հենց այս գյուղակում է ապրել ճանաչված ռեժիսորը, որը Կաննի ու Վենետիկի կինոփառատոների մրցանակների ասպետ է: Ռյազանի մարզի մշակույթի նախարար Վիտալի Պոպովը ռուսական ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ թանգարանի բացումը կկայանա այս տարվա վերջին:

Նման թանգարան ստեղծելու գաղափարը պատկանում է անվանի կինոռեժիսորի բարեկամուհուն՝  Տատյանա Նայդենովային: Ի դեպ, դա արժանացել էր տեղական իշխանությունների հավանությանը, քանի որ թանգարանի կառուցումը բացի մշակութային քարոզչությունից` նաեւ նպատակ ուներ պահպանել շրջակա միջավայրի բնական լանդշաֆտը:

«Առավոտ» օրաթերթ
21.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել