Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի շախմատի մրցաշարի արդյունքները

Հուլիս 29,2015 12:10 Share

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում ավարտին է մոտենում «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը:

Հուլիսի 28-ին ավարտվել է շախմատի մրցաշարը: Խաղատախտակների մոտ իմաստուն խաղի կարողություններն են դրսևորել 12 պատանի շախմատիստներ` մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից: Համառ պայքարում 3-րդ տեղը զբաղեցրել է Դավթաշեն վարչական շրջանի ներկայացուցիչ Էմին Օհանյանը, 2-րդը՝ արաբկիրցի Արման Մարգարյանը և հաղթող է ճանաչվել Կենտրոն վարչական շրջանի ներկայացուցիչ Ռոբերտ Մուրադյանը: Ավանդույթի համաձայն` եռյակում տեղ զբաղեցրած բոլոր թիմերը պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով: Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել