Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հռետորաբանության մեջ փոփոխություն չենք տեսնում»

Օգոստոս 06,2015 13:46

Արդեն տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հայտարարել է, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կռվի դաշտում Ադրբեջանից ստացած պատասխանից հետո «ահ ու սարսափի մեջ է» :

Այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: Պարոն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Ժամանակները փոխվում են, բայց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հռետորաբանության մեջ փոփոխություն չենք տեսնում»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31