Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային շրջայց քրեակատարողական հիմնարկներում

Օգոստոս 11,2015 19:30

Օգոստոսի 11-ին  Հայաստանի  Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը ՔԿՎ վարչակազմի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց կատարեց ՀՀ ԱՆ «Կոշ» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում:

Շրջայցի նպատակն էր ծանոթանալ ՔԿ հիմնարկների՝ դատապարտյալների և կալանավորված անձանց պահման վայրերի պայմաններին, խոհանոցների, սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակին, առկա խորքային ուսումնասիրություն և լուծում պահանջող այլ խնդիրներին:

DSC_0352

Մասնավորապես «Կոշ» ՔԿ հիմնարկում Ա. Օսիկյանը եղավ քրեակատարողական հիմնարկի պատժախցերում, կատարեց մի շարք դիտարկումներ և զրուցեց պատժախցերում գտնվող դատապարտյալների հետ:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, որի ընթացքում բարձրացված որոշ հարցերի լուծումներ տրվեցին տեղում, մի շարք խնդիրների լուծման համար էլ հանձնարարականներ տրվեցին իրավասու պաշտոնատար անձանց:

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում Ա. Օսիկյանը ՔԿ հիմնարկի վարչակազմի ուղեկցությամբ եղավ հիմնարկի հանձնուքների ընդունման սենյակում, զրուցեց դատապարտյալների հարազատների հետ, ապա ուղևորվեց բնակելի գոտի, հանդիպեց դատապարտյալների հետ, ծանոթացավ նրանց հուզող հարցերին:

ՔԿՎ պետի շրջայցի հաջորդ հանգրվանը «Արթիկ» ՔԿ հիմնարկի ճաշարանն էր, ուր Ա. Օսիկյանը ծանոթացավ դատապարտյալներին տրվող ճաշացանկին և հետաքրքրվեց սննդի որակով՝ տեղում տալով հանձնարարականներ՝ կապված որակյալ սննդի ապահովման անխափան գործընթացի հետ:

Ա. Օսիկյանը չշրջանցեց նաև ՔԿ հիմնարկի տարածքում գործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ հատկապես կարևորելով դատապարտյալների և կալանավորված անձանց հոգևոր դաստիարակության հրամայականը:

Շրջայցի ավարտից հետո հիմնարկի դահլիճում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն ՔԿՀ վարչակազմի հետ, որի ընթացքում Ա. Օսիկյանը լսեց հիմնարկի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին, ականջալուր եղավ բարձրացրած խնդիրներին ու ներկայացված առաջարկությունների և տվեց համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31