Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ձևավորվել է «Հանուն օրենքի» հասարակական շարժումը

Օգոստոս 12,2015 17:25 Share

Սույն թվականի օգոստոս ամսվա սկզբին Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ձևավորվել է «Հանուն օրենքի» հասարակական շարժումը: Վերջինիս նպատակն է ապահովել բոլորի իրական հավասարությունը օրենքի առջև, և օրենքն ու կարգը արդյունավետ  գործիք դարձնել քաղաքացիների բարեկեցության ապահովման համար:  Շարժման նախաձեռնողները հասկանում են, որ Հայաստանի հասարակության և իշխանության միջև գոյություն ունի վստահության ճգնաժամ, այդ իսկ պատճառով «Հանուն օրենքի» շարժումը նախատեսում է դառնալ հասարակության խոսափողը, որի օգնությամբ հասարակությունն իր դիրքորոշումը կհասցնի իշխանություններին:

«Հանուն օրենքի» շարժման հիմնական ուղերձի սկզբունքը հետևյալն է. «Ազատ քաղաքացի, ազատ երկիր կարող է լինել միայն այնտեղ, որտեղ օրենքները ի շահ ժողովրդի են և դրանք հավասար են բոլորի համար»:

Շարժումն իր առջև դնում է հետևյալ նպատակները.

  1. Հայաստանի օրենքների կիրառում ի նպաստ հայ ժողովրդի, այլ ոչ թե ինչ-որ մասնավոր շահերի
  2. Քաղաքացիների և հատկապես երիտասարդների բարեկեցության և նյութական բարելավում (կրթաթոշակների, նպաստների և կենսաթոշակների բարձրացում, աշխատատեղերի բացում)
  3. Առաջադեմ երիտասարդության համախմբում և քաղաքացիական ուժի ձևավորում, որի ձայնը ճիշտ և գրագետ ձևավորված դիրքորոշումների և պահանջների հաշվին լսելի կլինի իշխանության, քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև հասարակության ամբողջ ակտիվ խմբի կողմից:
  4. Կառավարության կողմից ազգային ռեսուրսների և հնարավորությունների արդարացի բաշխում Հայաստանի բոլոր քաղաքացիների համար
  5. Հայ ազգային հոգևոր արժեքների պաշտպանություն արտաքին սպառնալիքներից և հայ մարդու բարոյական կերպարի աղավաղման փորձերից

Շարժման ակտիվիստները նշել են, որ այժմ Հայաստանում դժվար սոցիալ-տնտեսական իրավիճակ է, որոնք դժգոհություն են առաջացնում հասարակության շրջանակներում և ցանկացած կայծ կարող է երկրում ապակայունացման սկիզբ հանդիսանալ: Մասնավորապես, Արման Ղուկասյանը հայտարարեց. «Այսօր Հայաստանը լավագույն ժամանակները չի ապրում՝ հաշվի առնելով քաղաքացիների սոցիալ-տնտեսական իրավիճակը և երկրի իշխանությունների վարած քաղաքականությունը: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և սահմանադրական բարեփոխումների անցկացման փորձերը, որը դեռ շատերի համար հասկանալի չէ, այս բոլորը կարող են հանգեցնել բացասական հետևանքների: Միանգամայն ցանկալի չէ, որ Հայաստանում անդորրը խաթարվի և դրանից օգտվեն արտաքին ուժերը: Մեր շարժումն իր առջև նպատակներ է դրել. պայքարել քաղաքացիների բարեկեցության համար, պահանջել ռեսուրսների և հնարավորությունների հավասար վերաբաշխում, թույլ չտալ միջամտել մեր պետության ներքին գործերին: Մենք հանդես կգանք կամայականության դեմ կառուցողաբար և առանց որևէ ծայրահեղականության: Պատշաճ կերպով  մեր պահանջները ձևակերպելը հաջողության կեսն է, և մենք կոչ ենք անում բոլորին կանգնել մեր կողքին, կանգնել հանուն օրենքի, հանուն մեր բարեկեցության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ինչու կոնկրետ անուններ չկան???????????????????
    Ուզում եմ հարցնել. ըստ իրենց Առաջադեմ երիտասարդը ով է??? կամ որոնք են հայկական հոգեւոր արժեքները???? Օրինակ ԲԵՆԹԼԻ քշող հոգեւորականը???

Պատասխանել