Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի քաղաքապետի ՀՀԿ-ական 3 թեկնածուներից մեկն  ինքնաբացարկ հայտնեց

Օգոստոս 15,2015 13:56

Այսօր մեզ զանգահարեց սեպտեմբերի 13-ին կայանալիք Իջեւանի համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված  «Նիկ Արմ»  ֆուտբոլային ակումբ»  ՍՊԸ տնօրեն, ՀՀԿ անդամ Արմեն Խաչատրյանը: Նա ասաց, որ քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել իր ցանկությամբ, անցած 4 տարում Իջեւանում շատ գործեր են արվել, սակայն խնդիրներ կան լուծելու, ինքը մտադիր էր քաղաքապետ  ընտրվելով՝ դրանք լուծել:

Արմեն Խաչատրյանի  խոսքերով՝ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի թեկնածու առաջադրվելուց հետո իրավիճակը փոխվեց, իր եւ Վարդան Ղալումյանի  ընտրազանգվածը նույնն  է, իր թեկնածու գրանցվելը  «ջուր կլցներ Վարուժան Ներսիսյանի ջրաղացին»: Ա. Խաչատրյանն ասաց, որ ինքն այսօր  Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով  է դիմել, որպեսզի իր թեկնածությունը չգրանցվի: Նա հայտնեց, որ իր մուծած  500 հազար դրամ ընտրական գրավը վերադարձվելու է : Ա. Խաչատրյանն ասաց, որ  սեպտեմբերի 13-ի ընտրություններում ինքը սատարելու է Վարդան Ղալումյանին:

 

Ոսկան  ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31