Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական շրջաններում շարունակվում են կանաչ և ծաղկապատ տարածքների խնամքին ուղղված աշխատանքները

Օգոստոս 17,2015 15:38
caxik

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ «Երևանյան ամառ 2015» ծրագրով ընթացող անվճար բուժօգնության ակցիայի հետ կապված զեկուցվել է, որ ակցիայի շրջանակում օգոստոսի 1-15-ը  համաբուժարաններ է դիմել 1416 քաղաքացի: Նրանցից 802-ը ուղեգրվել է սրտաբանների մոտ, 923-ն անցել է լաբորատոր հետազոտություններ: 250 քաղաքացի ուղեգրվել է Երևանի 3 մասնագիտացված բժշկական կենտրոններ:

Զեկուցվել է, որ Երևանի շուրջ 500 մարզիկներից կազմված պատվիրակությունը Համահայկական ամառային 6-րդ խաղերին թիմային հաշվարկով զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ նվաճելով 51 ոսկե, 42 արծաթե և 47 բրոնզե մեդալ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորելով գրանցած բարձր արդյունքների համար, իր գոհունակությունն է փոխանցել Երևանի հավաքական թիմերի մարզիչներին ու մարզիկներին՝ հավելելով, որ մոտ օրերս անձամբ կհանդիպի նրանց հետ:

Բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կանաչ և ծաղկապատ տարածքների խնամքին ուղղված աշխատանքները, կազմակերպվում է երկհերթ, անհրաժեշտության դեպքում նաև եռահերթ ոռոգում: Քաղաքապետն իր գոհունակությունն է փոխանցել բնապահպանության և կանաչապատման ձեռնարկությունների բոլոր աշխատակիցներին՝ աննախադեպ շոգ եղանակի պայմաններում մայրաքաղաքի կանաչապատ և ծաղկապատ տարածքների, ինչպես նաև ծառերի խնամքը հավուր պատշաճի կազմակերպելու համար:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31