Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է բանակային նոր ուսումնական փուլը

Օգոստոս 18,2015 16:22

Օգոստոսի 18-ին ՊԲ-ում մեկնարկել է բանակային ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակը: Այդ առիթով բոլոր զորամասերում տեղի են ունեցել հանդիսավոր միջոցառումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ ուսումնական փուլի հիմնական ձեռքբերումներին և բացթողումներին, նշվել են այն հիմնական խնդիրները, որոնք պետք է իրենց լուծումը ստանան ամառային ուսումնական փուլի ընթացքում:

Հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նոր ուսումնաշրջանի մեկնարկային տոնական միջոցառմանը ներկա է եղել նաև ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Պաշտպանության նախարարը շնորհավորելով անձնակազմին, խոսել է տարածաշրջանային արդի և հավանական զարգացումների, առաջնագծում շարունակվող լարվածության մասին, նշելով, որ բոլոր մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավել կարող են միայն պատրաստված ստորաբաժանումները, իսկ այդ առումով նոր ուսումնական փուլը, հրամկազմի համար կլինի անձնակազմին ուսուցանելու հերթական հնարավորությունը:

Հանդիսավոր միջոցառումների ավարտից հետո զորամասերում մեկնարկել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, որոնք կշարունակվեն նաև առաջիկա օրերին:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31