Լրահոս
Օրվա լրահոսը

«Սանիթեք»- ը աղբահանության և սանմաքրման աշխատանքներ է իրականացնում նաև Արաբկիր վարչական շրջանում

Օգոստոս 20,2015 16:48

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն աշխատանքներն է սկսել նաև Արաբկիր վարչական շրջանում: Խոշոր ներդրումային այս ծրագրի շրջանակում Արաբկիրում ևս աղբահանության ոլորտում կիրականացվի եվրոպական չափորոշիչներին համապատասխան սպասարկում: Արաբկիրը թվով 7- րդ վարչական շրջանն է, ուր գործունեություն է ծավալում «Սանիթեք» -ը: Մինչ այս ընկերությունը սանմաքրում և աղբահանություն էր սկսել Կենտրոն, Աջափնյակ, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա և Նորք-Մարաշ վարչական շրջաններում: Մինչև տարեվերջ այս ցանկում ներառված կլինեն նաև Նուբարաշեն, Ավան, Նոր Նորք, Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31